Փետրվարի 22-ին, ժամը 15:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան քաղաքացուն վրաերթի է ենթարկել: Պարզվել է, որ Գայի պողոտայի թիվ 1/7 հասցեի մոտակայքում «ԳԱԶ-3307» մակնիշի ավտոքարշակը՝ բեռնված «Belarus» մակնիշի տրակտորով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել: «ԳԱԶ-3307» մակնիշի ավտոքարշակի գազի բալոնը պոկվել և բախվել է տարածքում կայանած «Mercedes-Benz ML 350» մակնիշի ավտոմեքենային: Ավտոմեքենաներից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ԳԱԶ-3307» մակնիշի ավտոքարշակի վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ: |