ՀՀ արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ Իրանում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ և ՀՀ քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ Իրան այցելելուց։ «Հայաստանն ուշիուշով հետևում է նոր տիպի կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում: Մեր տարածաշրջանում իրադրության համալիր գնահատման առումով սերտորեն համագործակցում ենք Իրանի և Վրաստանի մեր գործընկերների հետ՝ տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև անհրաժեշտ քայլերի և հնարավոր սցենարների դիտարկման ուղղությամբ: Ձեռնարկվող քայլերի մասին կտեղեկացնենք հավելյալ: |