ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Կփակվի արդյոք հայ-իրանական սահմանը. պարզաբանում է նախարարը
11:20, 23.02.2020 | mamul.am
8937 | 0

«Մենք միտում չունենք ինչ-որ բան թաքցնելու կամ մեր քաղաքացիների անվտանգությունը վտանգելու: Բաց նաև պետք է առնվազն վտանգները գնահատվեն օբյեկտիվ չափանիշներով, այլ ոչ թե մեր հարգելի քաղաքացիների բարձր ձայնի հիման վրա: Եթե ոմանք բարձրաձայնում են՝ պետք է փակեք, չի նշանակում, որ դա է ճիշտ որոշումը»,- այսօր առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերով խոսելով չինական նոր կորոնավիրուսի և Հայաստանին Իրանից սպառնացող վտանգի մասին, ասաց ԱՆ Արսեն Թորոսյանը:

Ըստ նրա՝ այս պահին սահմանը փակելու անհրաժեշտություն չկա և դրա իմաստն էլ չկա, սակայն ժամանակի հետ ամեն ինչ կարող է փոփոխվել՝ ելնելով վարակի տարածման տեմպից: Թորոսյանը նաև շեշտեց, որ վարակի օջախ համարվող Չինաստանում վարակի տարածման տեմպերն զգալիորեն նվազել են:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր