ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Այն արհեստական խուճապը, որ փորձում էին տարածել, անընդունելի է». Ալեն Սիմոնյան
15:15, 23.02.2020 | mamul.am
10330 | 2

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կորոնավիրուսի և Հայաստանի մասին:

1.386.000.000 բնակչություն ունեցող Չինաստանում գրեթե 70.000 հիվանդության դեպք է գրանցվել: 2345 մարդ մահացել է և 20.000 ավելին` ապաքինվել:
Մեր հարևան Իրանում, ուր կա 81.160.000 բնակչություն, այս պահին գրանցվել է հիվանդությունից մահացության 4 դեպք, վարակվածների թիվը 14-ն է:
Մենք պետք է շատ զգույշ և ուշադիր լինենք, բայց միևնույն ժամանակ այն արհեստական խուճապը, որն այսօր կոնկրետ լրատվամիջոցներ փորձում էին տարածել, ուղղակի անընդունելի է:

Ասածս ինչ է` հարգելի՛ համաքաղաքացիներ, հետևեք միայն պաշտոնական լրահոսին, ՀՀ առողջապահության նախարարության արձագանքին և տրված ինֆորմացիային:
Իսկ թե ով և ինչի համար է տարածում այդ խուճապը` եզրակացություններն այս անգամ թողնում եմ ձեզ, իսկ լուսանկարները` թեթև հուշում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր