Իրանագետ Տիգրան Դավուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաստատվել է Իրանի մայրաքաղաքի 13-րդ վարչական շրջանի ղեկավար` Ռահմանզադեի կորոնավիրուսով վարակված լինելը: Լուրը հայտարարել է քաղաքապետ Հանաչին: Լուսանկարներում Ռահմանզադեն Թեհրանի քաղաքային խորհրդի` ավագանու նիստի ժամանակ և Խորհրդի նախագահ` Ռաֆսանջանիի հետ հանդիպելիս: Աղոթենք բոլոր վարակակիրների փրկության համար»: |