Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը: «Գնաց մեր սիրելի Մարգարիտան… Աստված հոգիդ լուսերի մեջ պահի…»,- գրել է նա: Մարգարիտ Թարանյանը 1992 թվականին կընդգրկվել է «Արցախի կանանց ջոկատում», մինչ այդ աշխատում էր որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։ Արցախյան պատերազմից հետո պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Նա զինադադարից հետո էլ շարունակել է ծառայել արցախյան բանակի շարքերում, Արցախի ՊՆ-ին կից «Կանանց խորհրդի» ղեկավար կազմում էր։ |