ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Այս առումով հանրաքվեն դադարում է լինել սոսկ իշխանության խնդիրը». Արման Բաբաջանյան
02:05, 24.02.2020 | mamul.am
5140 | 1

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրաքվեի ու ժողովրդավարության կապի մասին

Երբ արձանագրում ենք, որ ժողովրդավարության պաշտպանությունը պետք է լինի ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման հրամայականը, պետք է նկատի ունենալ, որ ժողովրդավարության իրականացման առաջնահերթ ամենապարզ ձևերն ընտրությունն ու հանրաքվեն են, և եթե մենք չունենք սահմանադրականության և դեմոկրատական լեգիտիմության պահանջներին բավարարող Սահմանադրական դատարան, եթե այդ դատարանի հանդեպ հանրությունն ու քաղաքական կուսակցությունները չունեն վստահություն, և՛ ընտրությունները, և՛ հանրաքվեները մշտապես ցնցումների առիթ են հանդիսանալու, որովհետև այդ պրոցեսների արդյունքում առաջացող վեճերը, այն տեսքով, որ հասնում են ՍԴ, պետք է հանգուցալուծում ստանան, իսկ այդ հանգուցալուծումը տվողի նկատմամբ վստահության բացակայության պայմաններում քաղաքական լարվածությունը երբեք չի թուլանալու։ Այնպես որ, այս հանրաքվեն հիմնաքարային նշանակություն ունի ինչպես այսօրվա, այնպես էլ ու առավել ևս՝ ապագայի քաղաքական գործընթացների, դրանց անցնցում ընթացքի համար։

Այս առումով հանրաքվեն դադարում է լինել սոսկ իշխանության խնդիրը, ինչպես ներկայացվում է շատ ընդդիմադիրների կողմից։ Հանրաքվեն իրականում պետության խնդիրն է, քանի որ դրա արդյունքներով լուծվելու է ոչ թե իշխանության, այլ պետության ու հասարակության համար կարևոր խնդիրը։ Ի վերջո, մենք դրա արդյունքում ունենալու ենք վստահության ու հեղինակության բարձր պաշարով Սահմանադրական դատարան, որը դառնալու է ժողովրդավարության ու սահմանադրական կարգի պաշտպանության կարևորագույն, եթե ոչ՝ ամենակարևոր ինստիտուտը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր