Ճապոնիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ իր ափերին կայանած՝ կորոնավիրուսով բռնկված Diamond Princess զբոսաշրջային նավում վարակվածության ևս 57 դեպք է գրանցվել: Այսպիսով, կարանտինի մեջ գտնվող այս նավում վարակվածների թիվը հասել է 691-ի: Նրանց թվում կան ինչպես ուղևորներ, այնպես էլ անձնակազմի անդամներ: Կիրակի օրվա երեկոյի դրությամբ ծանր է 36-ի վիճակը: Հինգշաբթի օրը նավի վրա վարակվածներից երկուսը մահացել էին: Մինչ օրս 969 ուղևոր է լքել նավը:
|