ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Մի թալանի ծանր հիշողություն». Վահան Թումասյան
08:50, 24.02.2020 | mamul.am
5317 | 0

Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի թալանի ծանր հիշողություն...
Ամեն անգամ Գյումրի-Արմավիր մայրուղիով անցնելիս հիշում եմ ոռոգման մարդաբոյ խողովակաշարի թալանը... Անկեղծ, միայն թե չեմ հասկանում ինչու խողովակներն ու պոմպակայանները թալանեցին տարան, սակայն շինաղբը թողեցին մայրուղու երկայնքով մեկ...
Շիրակի մարզի, Անիի ենթաշրջանի գյուղերի բնակիչները լավ են հիշում, թե ինչպիսի պետական տեռորի ենթարկվեցին, երբ փորձում էին դիմադրել, որպեսզի իրենց դաշտերի ոռոգման համակարգերը չքանդեն ու չթալանեն... Ի դեպ՝ այդ գյուղերի դաշտերն այդպես էլ մնացել են առանց ոռոգման համակարգի:
Այդ թալանչիներն այնքան ուղեղ չունեին, որ խողովակների երկաթբետոնյա հենարանների շինաղբը մաքրեին, որպեսզի տասնամյակ շարունակ մարդիկ չհիշեին՝ հայհոյանքներով ու յոթը պորտերն ամենօրյա ռեժիմով անիծելով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր