Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 501.55, EUR 542.38, RUB 6.58, GBP 616.76
+8 °C, +5 °C ... +9 °C Վաղը`+9 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Տնտեսական մակարդակը շարունակում է սարսափելի ցածր մնալ». Պարույր Հայրիկյան
00:50, 24.02.2020

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինքնագոհ անշնորհքների ձեռքին կրակն ենք ընկել։ Մեզ մոտ տնտեսական մակարդակը շարունակում է սարսափելի ցածր մնալ։ Եթե անգամ բնականոն է աճի ցածր մակարդակը, այն ահազանգային չհամարելն արդեն վտանգավոր է։
Մեկ շնչին հասնող համախառն ներքին արդյունքն ԱՄՆ-ում 60 000 դոլար է,
Բրիտանիայում 43 000,
Գերմանիայում 47 000,
Ճապոնիայում 42 500,
Իտալիայում 33.000,
նույնիսկ բազում տարիներ պատերազմախեղդ Լիբանանում 10.000 է։
Թռիչքաձև աճել է և աճում է Իսրայելի (առանց «հեղափոխութուն»-ների, բայց բազում իշխանափոխություններով) ցուցանիշը. այն կազմում է 45.000 ԱՄՆ դոլար․․․ Եվ ամեն տարի շարունակում է աճել ավելի քան 5 տոկոսով․․․
Ամեն ինչից գոհ ու երջանիկ լինելուց առաջ պետք է տեղյակ լինել աշխարհում ինչ կա չկա և ինչ գործոններ են նպաստում առաջընթացին»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր