ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Մի տարի է՝ ուզում ենք հանդիպել քաղաքապետին, չի ստացվում». Հեծանվահրապարակի աշխատակիցների բողոքի ակցիան
14:25, 24.02.2020 | mamul.am
5389 | 0

Հայաստան մարզական հասարակական կազմակերպության Հեծանվի մարզադպրոցի աշխատողները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց: Նրանք քաղաքապետի հետ հանդիպում են պահանջում՝ ներկայացնելու համար իրենց հուզող հարցերը: «Մենք այդ բազայի համար ցավացողներն ենք: Մի տարի է՝ ուզում ենք հանդիպենք, չի ստացվել: Հիմա եկել ենք խնդրենք, որ մեզ ընդունի: Երեք հարց ունենք քննարկելու, որը վերաբերում է մեր հետագա ճակատագրին: Խնդրում ենք մեր պատմությանը ծանոթանա, իսկ մենք կսպասենք, թող քննարկեն՝ մեզ պատասխանեն»,- հայտարարեց Երևանի հեծանվահրապարակի փոխտնօրեն Ալբերտ Պետրոսյանը՝ հավելելով, որ այլևս սպասելու ժամանակ չունեն:

Ա. Պետրոսյանը նշեց, որ կցանկանային հենց քաղաքապետին հանդիպել, որովհետև նրա խոսքով՝ «այն, ինչ խնդրում ենք՝ ուղիղ իր տիրույթում է գտնվում»:

Նշենք, որ այս պահին հեծանվահրապարակի տնօրենը հանդիպում է քաղաքապետարանի ներկայացուցչի հետ:

«Մի տարի է, ուզում ենք հանդիպել քաղաքապետին, չի ստացվում». Հեծանվահրապարակի աշխատակիցների բողոքի ակցիան Տեսանյութը՝ 168.am-ի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր