ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Կադրերը կտեսնեք, կզգաք». Լևոն Երանոսյան
16:55, 24.02.2020 | mamul.am
6779 | 0

«Ես չեմ խուսափում, ես կիրառել եմ երկու հատուկ միջոց.... Կտեսնեք կադրերում՝ կզգաք ինչու եմ կիրառել»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը:

Արդեն հայտնել էինք, որ այսօր դատարանում ուսումնասիրվել են գործում առկա տեսաձայնագրությունները:

Հիշեցնենք, ըստ նախաքննական մարմնի, 2018թ. ապրիլին հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ Երանոսյանը կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր