ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Վաղն ամբողջ օրը հյուսիսային շրջաններում սպասվում է բուք
18:50, 24.02.2020 | mamul.am
9150 | 0

Փետրվարի 24-ի 18:10-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
Սարավան - «Զանգեր» հատվածում տեղում է ձյուն:

Փետրվարի 25-ի ամբողջ օրը հյուսիսային շրջաններում սպասվում է բուք, հատկապես լեռնային գոտիներում, և տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր