ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Սերժ Սարգսյանի նշանակած «զոն նայողների» առաջ միլպետն էլ էր ոչինչ». Սուրեն Աբրահամյան
23:35, 24.02.2020 | mamul.am
8472 | 0

ՀՀ ներքին գործերի նախկին նախարար, գեներալ-մայոր Սուրեն Աբրահամյանը «Առաջին լրատվական»-ի եթերում անդրադարձել է Հայաստանում առկա քրեական ենթամշակույթին:

Հարցին, թե իր պաշտոնավարման ժամանակ ճանաչո՞ւմ էր քրեական բոլոր հեղինակություններին, ովքեր ազդեցություն ունեին այս կամ այն համայնքում, պատասխանել է. «Մեր ժամանակ մի պահ եկավ, որ դրանք ո՞վ էին: Մի հին անեկդոտ կա, մեկը դատապարտվում է, տանում են կամեր, երբ ներս է մտնում, ասում են՝ ի՞նչ ես արել, ասում է գումարների համար եմ դատապարտվել: «Զոն նայողն» ասում է՝ դե էն առաջին «կոյկեն» իրե՛ն տվեք: Գողության համար դատապարտվածը հարցնում է՝ ինքն ո՞վ է, ասում են՝ կամերի գողն է, ու այդ մարդն ասում է՝ գողը նա չի է, ես եմ, ես միլիոններ եմ տարել: Ու գիտեք, ամեն ինչ հետո խաթարվեց, գողերի փոխարեն եկան «աֆտարիտետները»՝ հեղինակությունները, և այդ ենթամշակույթը վերագրում են Սերժ Սարգսյանին, նրա նշանակած «զոն նայողների» առաջ միլպետն էլ էր ոչինչ, դատախազն էլ, դատավորն էլ: Ասենք՝ Սյունիքում Լիսկան էր ու վերջ: Այդպես ամբողջ հանրապետությունը բաժանեցին «զոն նայողների» միջև»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր