ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Խիստ մտահոգիչ են դառնում Արցախում խաղաղ ցուցարարներին բերման ենթարկելու դեպքերը». Դ. Իոաննիսյան
09:55, 25.02.2020 | mamul.am
4226 | 0

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում երեկ երեկոյան կրկին բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ նախագահ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով: «Մեզ շատ են ասում՝ ինչո՞ւ եք պահանջում հրաժարական, քանզի մեկ ամսից ընտրություններ են: Քանի դեռ Բակո Սահակյանն իշխանության գլխին է՝ Արցախում արդար ընտրություններ կազմակերպելը լինելու է անհնար»,- նշել են հավաքվածները:

Նախնական տեղեկություններով՝ եղել են բերման ենթարկվածներ:

«Խիստ մտահոգիչ է դառնում Արցախում խաղաղ ցուցարարներին բերման ենթարկելու դեպքերի պարբերական բնույթը:

Նման միջադեպերով չպիտի ստվերվեն Արցախում ժողովրդավարության զարգացմանն ուղղված ջանքերը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դանիել Իոաննիսյանը:

Տեսանյութը՝ Artsakh1.am-ի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր