«Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց և քնանալուց առաջ, յիշէք, թէ այդ օրը ինչ էք արել ձեր ազգի համար»: «Իմ կուսակցութիւնն իմ ազգն է»: «Մահս չեմ յոգար, այլ գործս, որ կիսատ մնաց»: Անդրանիկ Օզանյան Այսօր հայ զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ (հայդուկապետ) Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է: Ծնվել է 1865թ. փետրվարի 25-ին Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում: «Ամեն հայ, եթե միայն իր համար ապրելու մասին չմտածեր, մեր աղետների մեծ մասը պակաս կլիներ»,- ասել է հայ զորահրամանատար, հայդուկապետ Անդրանիկ Զորավարը: Չթվագրված լուսանկար. Անդրանիկի ձեռքում հրացան է։ Անդրանիկի հայրական նախնիները եկել են հարևան Օզան գյուղից 18-րդ դարում: Օզանյան ազգանունը վերցրել են իրենց հայրենի բնակավայրից։ Ռուս հայտնի զորավար Յուդենիչը Անդրանիկի մասին ասել է, որ նա «խենթի պես քաջ է»։ Անդրանիկը մահացել է 1927 թ. օգոստոսի 30/31-ին ԱՄՆ-ում` սրտի կաթվածից և թաղվել Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը։ 1928 թ. հունվարին նրա աճյունը փոխադրվել է Փարիզ և վերաթաղվել Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ 2000 թ. այն տեղափոխվել է Հայաստան` Երևանի Եռաբլուր պանթեոն։ Անդրանիկի ամուսնությունը «Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում»։ |