ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+24 °C
«Նա խենթի պես քաջ էր». այսօր Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է
10:00, 25.02.2020 | mamul.am
14961 | 0

«Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց և քնանալուց առաջ, յիշէք, թէ այդ օրը ինչ էք արել ձեր ազգի համար»: «Իմ կուսակցութիւնն իմ ազգն է»: «Մահս չեմ յոգար, այլ գործս, որ կիսատ մնաց»:

Անդրանիկ Օզանյան

Այսօր հայ զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ (հայդուկապետ) Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է: Ծնվել է 1865թ. փետրվարի 25-ին Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում:

«Ամեն հայ, եթե միայն իր համար ապրելու մասին չմտածեր, մեր աղետների մեծ մասը պակաս կլիներ»,- ասել է հայ զորահրամանատար, հայդուկապետ Անդրանիկ Զորավարը:
Նա առանձնակի դեր է խաղացել Հայ ազատագրական շարժման գործում։

Չթվագրված լուսանկար. Անդրանիկի ձեռքում հրացան է։

Անդրանիկի հայրական նախնիները եկել են հարևան Օզան գյուղից 18-րդ դարում: Օզանյան ազգանունը վերցրել են իրենց հայրենի բնակավայրից։‌
Համիդյան ջարդերի ընթացքում Անդրանիկն այլ ֆիդայիների հետ միասին պաշտպանել է Մուշի և Սասունի հայկական գյուղերը թուրք և քուրդ զինվորների հարձակումներից: 1902-1904 թվականներին Անդրանիկի ջոկատները թուրքերի և քուրդ մուսուլմանների դեմ մարտեր էին մղում Սասունում, Տարոնում և Վասպուրականում։ 1905 թվականին նա անցել է Կովկաս, որտեղ հայկական ազգային շարժման երևելի գործիչների հետ քննարկում էր Օսմանյան լծի դեմ հետագա պայքարի հարցերը։

Ռուս հայտնի զորավար Յուդենիչը Անդրանիկի մասին ասել է, որ նա «խենթի պես քաջ է»։
1915-1916 թթ. Կովկասյան ճակատի մարտերում ցուցաբերած անձնական արիության և հայկական գնդի հաջողությունների համար Անդրանիկը պարգևատրվում է Գեորգիևյան 4-րդ աստիճանի մեդալով, Գեորգիևյան 4-րդ և 3-րդ աստիճանի խաչերով, Սբ. Ստանիսլավի 2-րդ աստիճանի սրի և Սբ. Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշաններով։
Անդրանիկը վիթխարի դեր է խաղացել Զանգեզուրի պաշտպանությունում։ Չհաշտվելով դաշնակցական կառավարության հետ` 1919 թ. ապրիլին, Զանգեզուրից հասնում է Էջմիածին, ցրում իր զորամասը, ունեցվածքը հանձնում կաթողիկոսին և մեկնում արտասահման։

Անդրանիկը մահացել է 1927 թ. օգոստոսի 30/31-ին ԱՄՆ-ում` սրտի կաթվածից և թաղվել Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը։ 1928 թ. հունվարին նրա աճյունը փոխադրվել է Փարիզ և վերաթաղվել Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ 2000 թ. այն տեղափոխվել է Հայաստան` Երևանի Եռաբլուր պանթեոն։

Անդրանիկի ամուսնությունը

«Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր