ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Նիկոլենք իշխանություն դառնալուց հետո էլ են շարունակում գործել «նախկին իշխանություններին ընդդիմություն» ռեժիմով». Կարեն Վրթանեսյան
05:15, 26.02.2020 | mamul.am
4108 | 0

Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նշել եմ բազմիցս, որ նիկոլենք իշխանություն դառնալուց հետո էլ շարունակում են գործել «նախկին իշխանություններին ընդդիմություն» ռեժիմով։

Կորոնավիրուսի և Իրանի հետ սահմանը փակելու շուրջ թեժ լեզվակռիվներն էլ է դա ապացուցում։ Նիկոլենց առաջին իմպուլսը հակառակվելն էր, չնայած` սթափ դատողությունը թելադրում էր Իրանի հետ անցուդարձի սահմանափակում։ Տպավորություն է, որ, օրինակ, եթե «հակահեղափոխականները» սկսեն ծխելու դեմ քարոզել, ապա իշխանությունները միանգամից անցնելու են ծխելու ջատագովների շարքերը։ Նույնիսկ «անծուխ» Արսեն Թորոսյանը... Զուտ «սևերին» ինադու»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր