ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Հանրաքվեի արդյունքները որտե՞ղ և ինչպե՞ս պետք է բողոքարկվեն». Սերգեյ Բագրատյանը՝ նախարարին
13:30, 25.02.2020 | mamul.am
3376 | 0

«ՍԴ դատարան կարող են դիմել խմբակցությունները, եթե արդյունքի հետ կապված խնդիր կա, այսինքն՝ այնպիսի խախտումներ են եղել, որոնք ազդել են հանրաքվեի արդյունքների վրա: Ինչ վերաբերում է մասնակցության անհնարինության հարցին, եթե դիմումը կլինի, արդեն ներքին հարց է, թե ինքնաբացարկ անհրաժեշտ է ներկայացնել, թե՞ անհրաժեշտ չէ ներկայացնել: Բավական բարդ հարց եք տալիս, որի պատասխանը միանշանակ չէ». փետրվարի 25-ին խորհրդարանական ունկնդրումների ժամանակ ԲՀԿ-ական պատագավոր Սերգեյ Բագրատյանի հարցին ի պատասխան ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Պատգամավորին հետաքրքրում էր այն հարցը, թե ապրիլի 5-ի հանրաքվեի արդյունքները որտե՞ղ և ինչպե՞ս պետք է բողոքարկեն, եթե բողոքարկումը վերաբերում է ՍԴ-ին, և պարզ է, որ հարցի քննարկումը ներկայիս ՍԴ դատավորները չպետք է իրականացնեն: Ս. Բագրատյանը, նկատելով, որ իր համար զարմանալի է, որ նախարարն իրենից պարզ հարցադրում է ակնկալում, կրկին հարցադրեց. «Նախարարը շահերի բախում չի՞ տեսնում նրանում, որ ՍԴ 9 դատավորից 7-ի հարցը պետք է քննի ՍԴ-ն»: Ռ. Բադասյանի պատասխանը կարճ էր. «Առերևույթ խնդիր տեսնում եմ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր