ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Սերժ Սարգսյանը դիմեց դատարանի բակում հավաքված աջակիցներին
15:00, 25.02.2020 | mamul.am
11906 | 1

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դիմեց դատարանի բակում հավաքված իր աջակիցներին: «Շնորհակալ եմ, որ այստեղ եք՝ այս անբարենպաստ եղանակին: Իմ երախտագիտությունը տարեք ձեր հարազատներին, ովքեր չեն փորձել համոզել ձեզ, որ մնաք տանը, ինչպես ասում են՝ շառից-փորձանքից հեռու... Հույս կա, որ ՀՀ-ում դեռևս կան դատավորներ, ում համար արդարադատությունը վեր է ամեն ինչից ուղիղ այնպես, ինչպես ինձ համար, ձեզ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար՝ ԼՂ անկախությունը վեր է ամեն ինչից: Խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել ձեր առօրյա հոգսերով՝ չմոռանալով երբեք ՀՀ անվտանգության մասին: Ինչպես հայտարարել եմ աշխարհի ամենաբարձր ամբիոններից, ԼՂ-ն երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, որն ինձ ուղեկցելու է մինչև վերջ: Ցտեսություն, մինչ նոր հանդիպումներ»,- ասաց նախկին նախագահը:

Սերժ Սարգսյանը դիմեց դատարանի բակում հավաքված աջակիցներին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր