ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Ինչո՞ւ իշխանությանը ձեռնտու չէ իրական հանցագործությունների բացահայտումը». Լուսինե Հարոյան
02:05, 26.02.2020 | mamul.am
5456 | 0

«Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօրվա թատրոնի մասին:

Սերժ Սարգսյանի օրոք կատարվել են բազմաթիվ անօրինականություններ, որոնցով կարելի է շատ ու շատ քրեական գործեր հարուցել:

Նաև` 2015 թվի սահմանադրական «բարեփոխումների» արդյունքների կեղծումն իշխանության անօրինական զավթում է, որը ծանրագույն հանցագործություն է պետության դեմ:
Նաև` Սերժ Սարգսյանի օրոք առանց նախապայմանների Թուրքիայի հետ ֆուտբոլային դիվանագիտության քայլերը փաստացի աթաթուրքյան Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի միջև կնքված Հայաստանի տարածքների բռնազավթման անօրինական պայմանագրերն օրինականացնելու փորձ էր, որը պետական դավաճանություն է:

Ահա այսպիսի հանցագործությունների առկայության դեպքում Սերժ Սարգսյանը հիմա դատվում է ինչ-որ մազութի գնումը մեկին տալու մեջ:
Ինչո՞ւ ներկա իշխանությանը ձեռնտու չէ իրական հանցագործությունների բացահայտումը և մեղավորներին պատժելը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր