ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
«Փորձաքննությունն ապացուցեց իմ անմեղությունը». Դավիթ Սանասարյան
23:10, 25.02.2020 | mamul.am
8082 | 1

ՊՎԾ՝ լիազորությունները դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լուր, որին շատերն են սպասում:

Երեխայի վթարի գործով փորձաքննությունն ապացուցեց իմ անմեղությունը, հետևաբար, քրեական գործը կարճվեց։

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր վստահեցին ինձ ու չէին հավատում, որ ես կարող եմ մեքենայի տակ երեխա գցել ու հրաժարվել փաստից։

Չեմ ուզում կրկնել, թե ինչ կեղծ ու ստոր հավաստիացումներ էին անում բոլորիդ հայտնի սրիկաները, պարզապես մի անգամ ևս կրկնեմ. ես երեխային մեքենայի տակ չեմ գցել, երեխան իր անզգուշության արդյունքում կողքից դիպել է մեքենայիս ու վայր ընկել։

Թող բոլոր երեխաներն անփորձանք ու առողջ լինեն։

Սիրում եմ բոլորիդ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր