ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Կոռուպցիոներները դուք եք, որ պետական բյուջեն սարքել եք ձեր դուքյանը». Շարմազանով
00:20, 26.02.2020 | mamul.am
4606 | 1

«Այսօր երկու նախագահների նկատմամբ այս դատավարությունները մեր պետության ամոթն են»,- 168 TV-ի եթերում ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ իշխանություններն այսկերպ փորձում են շեղել հասարակության ուշադրությունը մի շարք կարևոր հարցերից՝ անվտանգություն, Արցախի հարց և այլն:

Շարմազանովի խոսքով՝ Մյունխենում Նիկոլ Փաշինյանը չօգտվեց Ալիևի խոցելի վիճակից. «Այն փոխանցումը, որ Ալիևն արել էր, որ Նիկոլ Փաշինյանը գոլ խփի Ադրբեջանի դարպասին, նա ինքնագոլ արեց: Հայաստանում տեղի ունեցած իշխանազավթման առանցքում եղել է Արցախը, և բոլոր զարգացումները ուղղակի կապված են արցախյան հիմնախնդրի հետ: Այս 2 տարվա ընթացքում բանակցային գործընթացը աշխատում է ի վնաս մեզ»,- նշել է նա:

Եթերի ընթացքում, դիմելով գործող իշխանությանը, Էդուարդ Շարմազանովն ասել է. «Քաղաքական կոռուպցիոներները դուք եք, որ պետական բյուջեն սարքել եք ձեր դուքյանը՝ 350 հազար տրամադրում եք Լոս Անջելես թռչելուն, մոտ 1 մլն դոլար՝ տները վերանորոգելուն, միլիոնավոր դոլարներ՝ պարգևավճարներ գրելուն, և այդպես շարունակ: Հեղափոխական տեմպերով զարգացել է միայն իրենց ու իրենց շրջապատի ապրելակերպը: Նիկոլ Փաշինյանն իր ո՞ր խոստումն է կատարել. թող բարի լինի՝ իր խոստումները կատարի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Կոռուպցիոներները դուք եք, որ պետական բյուջեն սարքել եք ձեր դուքյանը». Շարմազանով
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր