ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Լիքը ՀՀԿ-ականներ այսօր Փաշինյանի աջ ու ձախ գրպաններում ֆռֆռում են». Էդուարդ Շարմազանով
00:45, 26.02.2020 | mamul.am
6014 | 4

168 TV-ի եթերում ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն, անդրադառնալով ՍԴ հարցի շուրջ իշխանության այն գնահատականներին, թե ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանը դե ֆակտո հանրապետական է, ասել է. «Լիքը հանրապետականներ կան, որ այսօր Նիկոլ Փաշինյանի աջ ու ձախ գրպաններում են ֆռֆռում: Կառավարության կեսը մեզ հետ աշխատածներն են, որ իմ կաբինետի դիմաց հերթ էին կանգնած: Էդ ո՞նց եղավ, էլի: Ով գնում՝ իրենց կոշիկները համբուրում է, դըմփ-դըմփ-հու է անում և ծափահարում է, դարձան ոչ կոռուպցիոներ, ով սկզբունքային գործիչ է ու իր գաղափարներին է ծառայում, դարձան կոռուպցիոներներ: Օլիգարխների մեծ մասը այսօր իրենց հետ են, այսօր իրենց հիմնադրամներին են մուծվում, իրենք են ռեկետ անում այսօր օլիգարխներին: Այն օլիգարխները, որոնց Փաշինյանն առավոտից երեկո մրոտում էր, այսօր դարձել են իրենց ախպեր-ընկերները»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Լիքը ՀՀԿ-ականներ այսօր Փաշինյանի աջ ու ձախ գրպաններում ֆռֆռում են». Էդուարդ Շարմազանով
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր