ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Փաշինյանը մզել է Քոչարյանի քրգործի լեգենդը, նրան 2-րդ ջոկեր էր պետք». Արմեն Աշոտյան
00:55, 26.02.2020 | mamul.am
5082 | 1

«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ գործ է հարուցվելու, վաղուց կար։ Այս գործի մեջ իրավաբանություն, առհասարակ, չկա։ Ուղղակի հիշեցնեմ, որ այս մեղադրանքն առաջացրել է անգամ իշխանական շատ պատգամավորների զարմանքը»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել վատնման եղանակով առանձնապես խոշոր չափի՝ մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար։
Արմեն Աշոտյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն արդեն «մզել» է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործի լեգենդը, դրա համար էլ Փաշինյանին պետք էր երկրորդ «ջոկեր». «Երբ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, մենք արձանագրեցինք ևս մեկ փաստ՝ Նիկոլի գործերը վատացել են»։

Հարցին՝ ինչո՞ւ ՀՀԿ-ն իր իշխանության օրոք, մասնավորապես՝ «Մարտի 1»-ի գործով, սահմանադրական կարգի տապալման համար համաներման արժանացրեց Նիկոլ Փաշինյանին, Արմեն Աշոտյանը պատասխանել է. «Մեր իշխանությունը նվազեցնում էր ատելության մթնոլորտը, որովհետև դա խանգարում է երկրի զարգացմանը։ Ինչ արել ենք, արել ենք խոհեմությունից ելնելով։ Եթե ասում եք՝ մենք իրեն ներեցինք, ինքը Սերժ Սարգսյանին դատում է, ապա դա իր խնդիրն է»։

Մանրամասները՝ տեսանյութում:

«Փաշինյանը մզել է Քոչարյանի քրգործի լեգենդը, նրան 2-րդ ջոկեր էր պետք». Արմեն Աշոտյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր