ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Գ. Պետրոսյանն առաջարկում է քրեական պատասխանատվության վաղեմություն չկիրառել սահմանադրական կարգը տապալելու դեպքում
12:20, 26.02.2020 | mamul.am
5747 | 2

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր շրջանառության մեջ կդրվի «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում (փոփոխություն) կատարելու մասին» իմ նախագիծը, որով նախատեսվում է քրեական պատասխանատվության վաղեմություն չկիրառել սահմանադրական կարգը տապալելու դեպքում:
Ավելի պարզ ասած՝ նախագծի նպատակն այն է, որ սահմանադրական կարգը տապալած (այդպիսի փորձ կատարած) անձին հնարավոր լինի ենթարկել քրեական պատասխանատվության՝ անկախ այն բանից, թե երբ, քանի տարի առաջ է կատարվել հանցագործությունը...
Սպասենք Հայրենի կառավարության արձագանքին...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր