ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, +2 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Մարտի 1-ի քայլերթը կորոնավիրուսի շրջանում վտանգ չի՞ պարունակում». Սուրեն Պապիկյանի պարզաբանումը
12:40, 26.02.2020 | mamul.am
4204 | 1

«Առողջապահության նախարարությունը ռիսկերի մասին խոսել է, և այս պահին ՀՀ-ում նման ռիսկ չկա». փետրվարի 26-ին ասաց տարածքային կառավարման և զարգացման նախարար, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը՝ ի պատասխան այն հարցի, թե ռիսկային չէ՞ կորոնավիրուսի շրջանում կազմակերպել այնպիսի հանրային հավաք, ինչպիսին Մարտի 1-ի քայլերթն է:

Պապիկյանը նաև հորդորեց Մարտի 1-ի երթը չկապել քարոզարշավի հետ: Երթն ուղղված է զոհերի հիշատակի ոգեկոչմանը, և այն քաղաքական գործընթացի մեջ տեղավորելը ճիշտ չի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր