ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունը
15:45, 26.02.2020 | mamul.am
7242 | 0

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանի՝ գործով մեղադրող, ՀՀ գլխավոր դատախազության Հատուկ քննչական ծառայության միջդատական վարույթի նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանին բացարկ հայտնելու միջնորդությունը:

Դատական առաջին նիստում Ռ. Հակոբյանը պնդել էր, որ Սերժ Սարգսյանի հանդեպ խափանման միջոց կիրառելու մասին որոշումը փաստացի չունի պատճառաբանական մաս, առկա չեն եղել խափանման միջոց կիրառելու և ոչ մի հիմքեր: Քրեական գործը հասել է դատարան՝ չպարզելով անգամ 2013թ. ՀՀ-ում և միջազգային շուկաներում դիզելային վառելիքի միջին կամ իրական գները: Քրեական գործը հարուցվել է դատավարական նորմերի օրենսդրական մի շարք պահանջների խախտումներով: Թվարկված բոլոր խախտումներից տեղյակ է եղել դատախազը, ուստի՝ նա անաչառ, անկողմնակալ ու օբյեկտիվ լինել չի կարող, ինչը նրան բացարկ հայտնելու հիմք է:

Միջնորդության մերժումից հետո նիստն ընդմիջվեց՝ դատարանի ծանրաբեռնվածության պատճառով: Հաջորդ նիստի օր ու ժամ նշանակվեց մարտի 26-ի, ժամը 15.00-ն:

Նշենք, որ այսօրվա նիստին ներկայացել էր միայն գյուղատնտեսության նախկին նախարար, գործով մեղադրյալ Սերգո Կարապետյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր