ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
#NASA-ն հրապարակել է Անտարկտիդայում հալչող սառցադաշտերի լուսանկարը
20:45, 26.02.2020 | mamul.am
12233 | 0

NASA-ն հրապարակել է Անտարկտիդայի Իգլ կղզում հալվող սառցադաշտերի լուսանկարը, գրում է РИА Новости գործակալությունը։ Լուսանկարն արվել է փետրվարի 4-ից 13-ն ընկած ժամանակամիջոցում՝ Operational Land Imager հեռազոնդման սարքի միջոցով, որը տեղակայված է Landsat-8 արբանյակի վրա: Հայտնի է, որ փետրվարի սկզբին թերակղզու հյուսիսային հատվածի «Էսպերանսա» գիտահետազոտական կայանում արձանագրվել է պատմական ջերմաստիճանային ռեկորդ՝ զրոյից բարձր 18,3 աստճան: Նմանատիպ ռեկորդ է արձանագրվել, երբ 2015 թվականին գրանցվել է 17,5 աստիճան: Փետրվարի 6-ից մինչև 11-ը ձյան ծածկի հաստությունը պակասել է 10 սմ-ով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր