Ամերիկյան խոշոր Walt Disney ընկերություն գլխավոր տնօրեն Ռոբերտ Այգերը հրաժարական է ներկայացրել, իսկ նոր տնօրեն է նշանակվել Բոբ Չապեկը։ Այս մասին հայտնի է դարձել ընկերության կայքում հրապարակված հայտարարության միջոցով։ Այգերը, ով ընկերության ղեկավարն է 2005 թվականից, կշարունակի աշխատել մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը։ Նա կզբաղեցնի խորհրդի գործադիր տնօրենի պաշտոնը: Գործարարը, մասնավորապես, պատասխանատու կլինի Դիսնեյի ստեղծագործական բաժնի աշխատանքների համար: Չապեկը Disney-ում է աշխատում շուրջ 27 տարի: «Ուոլթ Դիսնեյ» ընկերության գլխամասային գրասենյակը տեղակայված է Բըրբենքում: Ընկերության շուկայական կապիտալիզացիան գնահատվում է մոտավորապես 230 միլիարդ դոլար: Ըստ CNBC-ի, ղեկավարության փոփոխության մասին լուրերից հետո, Disney-ի բաժնետոմսերը նվազել են 2,5%-ով: |