ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Բացահայտումից հետո էլ ե՞ն իշխանություններն օգտվելու «Այո»-ի գողացված լոգոյից». Գագիկ Համբարյան
16:05, 26.02.2020 | mamul.am
5320 | 3

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանի պայքարը «կԱռուպցիայի» դեմ և «Այո»-ի լոգոյագողությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր գրառում է կատարել իր facebook-յան էջում և տեղեկացրել, որ կառավարությունում խորհրդակցություն է հրավիրել և քննարկել է «կԱռուպցիայի» դեմ պայքարի նոր թափը և որակը...
Զավեշտալին նրանում է, որ մինչ պարոն վարչապետը պայքարում է «կԱռուպցիայի» դեմ, ամենախայտառակ կոռուպցիոն սխեմաները և երևույթները գործում են իր իսկ շրջապատում և իրականացվում են Փաշինյանի մտերիմների կողմից...
Թալանչիական պարգևավճաների, պարտականությունները չկատարող ՍԴ դատավորի վարձատվության, թայֆաբազությամբ զբաղվող մարզպետների և այլ պաշտոնյաների կողմից ԽԾԲ-ներին աշխատանքի տեղավարելու, 12 մեքենաներով բանակում ծառայող հարազատ որդուն տեսակցել մեկնող վարչապետի և այլ կոռուպցիոն սխեմաների կողքին հայտնվեց նաև ապրիլի 5-ին իշխանությունների կողմից ապօրինի կազմակերպված Սահմանադրության մեջ փոփոխություն անելու համար կազմակերպված հանրաքվեի «լոգոյի» գողությունը, որն արժեցել է 3 միլիոն դրամ... Աբսուրդը նրանում է, որ 3 միլիոն դրամանոց լոգոյի հեղինակներն երկար-բարակ չմտածելով և ջանքեր չգործադրելով այն «թխել» են 1991-ի սեպտեմբերի 21-ին Անկախության հանրաքվեի «Այո»-ից...
Հետաքրքիր է` այս բացահայտումից հետո էլ են Հայաստանի «չկԱռումպացված» իշխանություններն օգտվելու 3 միլիոն արժողությամբ «Այո»-ի գողացված լոգոյից...
Հ. Գ. Ինչպես կասեն այս պարագայում` «Ուրիշի շնորհավորանքի տեքստը գողացողն ուրիշի ստեղծած «լոգոն» էլ կգողանա...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր