ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Թեհրան-Երևան ինքնաթիռը 52 ուղևոր փոխադրեց Զվարթնոց
18:25, 26.02.2020 | mamul.am
5716 | 0

ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է. «Թեհրան-Երևան ինքնաթիռը, որը 52 ուղևորի փոխադրեց Զվարթնոց օդանավակայան մեր մասնագետի ուղեկցությամբ, բարեհաջող վայրէջք կատարեց:

Բոլոր ուղևորները նորից զննվել և ջերմաչափվել են, ինչը բավարար միջոց է այս պահին: Նրանք կգտնվեն տնային հսկողության տակ: Հաջորդ չվերթը լինելու է ուրբաթ օրը: Նույն ընթացակարգով կիրականացվեն բոլոր կանխարգելիչ միջոցառումները:

Ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի նախարարության մամուլի ծառայության կողմից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր