ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Մերժում ստացանք Արցախի Ոստիկանությունից ու ԱԱԾ-ից». Տիգրան Գրիգորյան
20:30, 26.02.2020 | mamul.am
4421 | 0

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկանում էինք քարոզարշավը Ոստիկանության ու ԱԱԾ-ի անձնակազմերի հետ հանդիպումներից սկսել, բայց գրավոր մերժում ստացանք։
Ափսոս, ուզում էինք հայտնել, որ ԱՎԿ-ն իշխանության գալու դեպքում իրականացնելու է ուժային կառույցների բարեփոխման համապարփակ ծրագիր, որը ներառելու է հետևյալ կետերը.
1. ԱԱԾ, Ոստիկանության ու Դատախազության ապաքաղաքականցում։
2. Ուժային կառույցների արդյունավետացում և անձնակազմի վերաորակավորում։
3. Ուժային կառույցների նկատմամբ հանրային վերահսկողության մեխանիզմների ստեղծում։
4. Տարիների ընթացքում ուժային կառույցների կողմից իրականացված բռնությունների ու ապօրինությունների բացահայտում, մեղավորների պատասխանատվության ենթարկում, տուժած քաղաքացիների փոխհատուցում։
5. Անկախ դատական համակարգի ձևավորում ու կայացում։
6. Քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրելու համար արժանապատիվ պայմանների ստեղծում։
7. Բանտարկյալների` հասարակության մեջ վերաինտեգրվելու գործուն միջոցների ստեղծում։
8. Քրեական օրենսգրքի ազատականացում։ Թեթև հանցագործությունների համար մարդկանց ազատազրկելու պրակտիկայի վերացում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր