ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Մարդն իր կաշին փրկելու համար Արցախի անունն ընդհանրապես պիտի չտա». Սրբուհի Գրիգորյան
01:05, 27.02.2020 | mamul.am
5006 | 1

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը168 TV-ի եթերում անդրադարձել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ դիզվառելիքի գործով դատավարությանը և դրան կից ընթացող բողոքի ակցիային: Անդրադառնալով ակցիայի ժամանակ Սերժ Սարգսյանի՝ Արցախին վերաբերող հայտարարություններին, Գրիգորյանը նշել է. «Կարծում եմ, որ որևէ պարագայում Արցախի շահարկումն անընդունելի է: Մարդն իր կաշին փրկելու համար Արցախի անունն ընդհանրապես պիտի չտա: Արցախի հարցն ընդհանրապես կապ չունի այն գործի հետ, որի համար ինքը մեղադրվում է»:

Անդրադառնալով երեկ «Այո»-ի քարոզչական շտաբի կազմակերպած դրամահավաք-երեկոյի ժամանակ հավաքագրված 205 մլն դրամին՝ Գրիգորյանը նշել է, որ դա հետևանք է նրա, որ մեր ժողովուրդն իշխանություն սիրող է։

«Այսօր իշխանությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, տանելու են փողը տան նրան, որովհետև ակնկալիք են ունենալու, որ իրենց հարևանին ու բարեկամին գործի կտեղավորեն։ Ես չեմ կարծում, որ այս իշխանությունը գործարքների չի գնում, փոքր գործարքներ կան»,- ասել է Գրիգորյանը՝ նշելով, որ ցանկացած նվիրատու պետք է հստակ իմանա, թե ինչի համար է այդ գումարը նվիրել՝ հանրաքվեի՞, թե՞ «Քաղաքացիական պայմանագրի» համար է այն օգտագործվելու, և, եթե պարզվի, որ տվածի մի մասն են օգտագործում հանրաքվեի համար, ապա պետք է ետ պահանջի մյուս մասը։

Մանրամասները՝ տեսանյութում:

«Մարդն իր կաշին փրկելու համար Արցախի անունն ընդհանրապես պիտի չտա». Սրբուհի Գրիգորյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր