Պակիստանում ի հայտ են եկել կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը: Նախ լրագրողները հայտնել են մեկ վարակվածի մասին, այնուհետև Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ վարակվածները երկուսն են: Վիրուսը Պակիստան է հասել Իրանից: Հիշեցնենք, որ ժամեր առաջ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն էր գրանցվել նաև հարևան Վրաստանում: |