ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Մասիս Մայիլյանը՝ Սամվել Բաբայանի հետ համագործակցության, նախագահի թեկնածություն առաջադրելու մասին
01:30, 27.02.2020 | mamul.am
5181 | 0

«Հայաստանում և Արցախում 2018-ից սկսած ոչ թե իշխանություն է փոխվել, այլ՝ դարաշրջան»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Արցախի ԱԳ նախարար, նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը:

Եթերի ընթացքում նա նշել է, թե ինչու է առաջադրել իր թեկնածությունը. «Դրա հանրային պահանջը կար, որովհետև այս պահի դրությամբ արդեն վեց կուսակցություն սատարում է իմ թեկնածությունը ևս մի քաղաքաղական ուժի առաջնորդ արդեն մեր թիմում է և այլն: Այսինքն՝ քանի որ կա այդ պահանջը, ես համաձայնել եմ առաջդրվել, որ մեր երկրում արմատական բարեփոխումներ անենք»,-նշել է Մայիլյանը:

Հարցին, թե ինչո՞ւ Սամվել Բաբայանը հայտարարեց, որ սատարում է Մայիլյանին՝ հաշվի առնելով քաղաքական հայացքների տարբերությունը, Արցախի նախագահի թեկնածուն պատասխանել է. «Որովհետև, թեև կա 14 նախագահի թեկնածու, պայքարը լինելու է երկու բևեռների միջև՝ հին համակարգի և այն նոր համակարգի, որը մենք միասին պետք է ստեղծենք, քանի որ կա մեր երկխոսության հիմքում այդ արմատական բարեփոխումների կամքը, զարմանալի չէ, որ Սամվել Բաբայանը չէր կարող հին համակարգին աջակցել»:

Դիտարկմանը, թե չէ՞ որ ինքն էլ է ներկայիս համակարգի մի մասը՝ հանդիսանալով ԱՀ արտգործ նախարար, Մայիլյանը պատասխանել է. «Այս համակարգում որպես արտգործ նախարար նշանակվել եմ Ապրիլյան պատերազմից հետո՝ 2017 թվականին, երբ կոնտեքստը ուրիշ էր և արտաքին վտանգի պատճառով համախմբվեցինք գործող իշխանությունների շուրջ: Ժողովուրդը ինձ չի կապում այդ համակարգի հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մասիս Մայիլյանը՝ Սամվել Բաբայանի հետ համագործակցության, նախագահի թեկնածություն առաջադրելու մասին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր