ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
Հայաստանի և Վրաստանի միջև միջազգային սկանդալ է հասունանում. «Հրապարակ»
09:15, 27.02.2020 | mamul.am
8152 | 0

«Վրաստանը հայկական կոնյակի մուտքը Ռուսաստան խոչընդոտելու նոր ձև է գտել՝ կանգնեցնում է տարանցիկ բեռները լաբորատոր ստուգումներ կատարելու պատրվակով: 1990-ականների սկզբի իրավական «բեսպրեդելը» վերադառնում է:

Վրաստանի սահմանին գտնվող Գեզի տերմինալում արդեն մոտ երկու շաբաթ է, Հայաստանից Ռուսաստան ուղևորվող բեռնատարներ են կուտակված։ Այս մասին հայտնեց բեռնափոխադրողներից մեկը։ «Ֆուռերում» կոնյակի սպիրտ է։ Վրաստանի մաքսավորները և սահմանային մյուս ծառայությունները ապօրինի գործողություններ են կատարում։ Խլում են բեռնափոխադրող վարորդների վարորդական վկայականները և փաստացի կալանավորում են մեքենաները։ Պատճառաբանում են, որ պետք է ստուգեն տեղափոխվող խմիչքի որակը, այն դեպքում, երբ խոսքը տարանցիկ բեռների մասին է, որոնք ոչ թե Վրաստանում են իրացվելու, այլ Ռուսաստանում։

«Ես արդեն 20 օր կանգնած եմ տերմինալում,- ասում է վարորդներից Ա.-ն,- ինձ ասեցին, որ պետք է կոնյակի սպիրտի որակը ստուգեն լաբորատորիայում։ Վրաստանի լաբորատորիան ստուգեց և եզրակացրեց, որ որակը բավարար է, բայց ինձ էլի բաց չթողեցին, ասելով, որ պետք է փորձանմուշներ վերցնեն ու ուղարկեն Ֆրանսիայում գտնվող ինչ-որ լաբորատորիա, որ այնտեղ էլ ստուգում իրականացնեն։ Կարող է ստուգեն բեռը, եթե մաքսանենգության կասկած կա, կամ եթե ինֆորմացիա ունենան, որ զենք ենք տեղափոխում։ Բայց սպիրտի որակը ստուգելու իրավունք չունեն։ Ինձ հետ առաջին անգամ է նման բան կատարվում։ Եթե մեզ մի օր էլ պահեն, շուռ ենք տալու ֆուռերը հետ, գանք կառավարության շենքի մոտ» -գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր