«Երբ համադրում ես Նիկոլ Փաշինյանի տարբեր ելույթները, այնպիսի տպավորություն է, որ մեր երկրում շուրջբոլորը կա՛մ հանցագործներ են, կա՛մ հակապետական տարրեր, կա՛մ դավաճաններ: Մենք մեր իսկ հասարակության ներսում զբաղված ենք միմյանց պիտակավորելով, ամենուր դավաճանների ստվեր տեսնելով, պառակտումով՝ այն դեպքում, երբ մեր դեմ աշխատում են արտաքին թշնամիները, ընդ որում՝ բացառիկ միասնականությամբ: Մյուս կողմից՝ փաստացի մեկ-երկու գործից զատ առ այսօր չկա որևէ առարկայական ապացույց վերոնշյալ ծանր մեղադրանքների առումով: Իսկ առկա գործերով էլ չկա դատարանի օրինական ուժի մեջ մտած գեթ մեկ վճիռ: Երեկ էլ Փաշինյանը կառավարությունում խորհրդակցություն էր հրավիրել ուժայինների մասնակցությամբ և հայտարարել, որ կառուպցիայի դեմ պայքարը նոր թափ և որակ պետք է ստանա Հայաստանում: Չհամաձայնել վարչապետի հետ հնարավոր չէ: Կոռուպցիայի դեմ պայքարը պարզապես այլընտրանք չունի: Սակայն հերթական անգամ ականջ ծակեց «դավաճան» բառը, որը հնչեց իրավապահ մարմինների ամենավերին օղակներում աշխատած որոշ մարդկանց առումով»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |