ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Նոր «դավաճանների» փնտրտուք. ո՞ւմ վրա են տարածվում կասկածները. «Փաստ»
09:40, 27.02.2020 | mamul.am
6508 | 0

«Երբ համադրում ես Նիկոլ Փաշինյանի տարբեր ելույթները, այնպիսի տպավորություն է, որ մեր երկրում շուրջբոլորը կա՛մ հանցագործներ են, կա՛մ հակապետական տարրեր, կա՛մ դավաճաններ: Մենք մեր իսկ հասարակության ներսում զբաղված ենք միմյանց պիտակավորելով, ամենուր դավաճանների ստվեր տեսնելով, պառակտումով՝ այն դեպքում, երբ մեր դեմ աշխատում են արտաքին թշնամիները, ընդ որում՝ բացառիկ միասնականությամբ: Մյուս կողմից՝ փաստացի մեկ-երկու գործից զատ առ այսօր չկա որևէ առարկայական ապացույց վերոնշյալ ծանր մեղադրանքների առումով:

Իսկ առկա գործերով էլ չկա դատարանի օրինական ուժի մեջ մտած գեթ մեկ վճիռ: Երեկ էլ Փաշինյանը կառավարությունում խորհրդակցություն էր հրավիրել ուժայինների մասնակցությամբ և հայտարարել, որ կառուպցիայի դեմ պայքարը նոր թափ և որակ պետք է ստանա Հայաստանում: Չհամաձայնել վարչապետի հետ հնարավոր չէ:

Կոռուպցիայի դեմ պայքարը պարզապես այլընտրանք չունի: Սակայն հերթական անգամ ականջ ծակեց «դավաճան» բառը, որը հնչեց իրավապահ մարմինների ամենավերին օղակներում աշխատած որոշ մարդկանց առումով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր