ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Գործարարները շատ ավելի են վախեցած իշխանություններից, քան սպասում էր Նիկոլ Փաշինյանը». Աղասի Ենոքյան
10:05, 27.02.2020 | mamul.am
5005 | 3

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՅՈ-ի լոգոյի շուրջ առաջացած սկանդալը ստվերեց մեկ այլ սկանդալ՝ դրամահավաքը։ Ըստ «հրավիրատոմսերի» նախնական հրավերի` դրամահավաքի կազմակերպիչները ենթադրում էին հավաքել մինչև 100 մլն դրամ՝ այնքան, ինչքան նախատեսում է օրենքի սահմանաչափը։ Սակայն դրամահավաքի մասնակիցների «գցվելու» պատրաստակամությունը գերազանցեց կազմակերպիչների սպասելիքները։ Ընթացքում պարզվեց, որ ավելի շատ փող է հավաքվում՝ 205 մլն դրամ, և Նիկոլ Փաշինյանն ստիպված եղավ իր խոսքում փոխել դրամահավաքի նպատակի ձևակերպումը, հայտարարելով, թե այն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընթացիկ կարիքների համար է։
Այստեղից կարելի է անել երկու կարևոր հետևություն․

1․ Գործարարները շատ ավելի են վախեցած իշխանություններից, քան սպասում էր Նիկոլ Փաշինյանը և դեռևս պատրաստ են ավելի մեծ մուծումների:

2․ Տեսնելով գործարարների այս պատրաստակամությունը` չի բացառվում, որ հաջորդիվ կազմակերպվի «Այո»-ի քարոզարշավի համար դրամահավաք (հիշենք` պարզվեց, որ այս մեկն ուրիշ նպատակով էր), արդեն ավելի համեստ՝ 100 մլն դրամի սահմանաչափով:

Հ․ Գ․ Տեսնենք` մեր հպարտ գործարարները գոնե երկրորդ դրամահավաքից հետո ռիսկ կունենան հարցնել, թե իրենց մուծած գումարից ո՞վ է գրպանել լոգոյի համար նախատեսված 3 մլն դրամը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր