ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Այո»-ի բրենդինգը հաղթած ընկերությունը հայտարարություն է տարածել
09:55, 27.02.2020 | mamul.am
7059 | 0

«Garoon» գործակալությունը պարզաբանում է ներկայացրել «Այո»-ի լոգոյի վերաբերյալ:

«Հանդիսանալով մարքեթինգային կազմակերպություն, և ծանոթ լինելով հեղինակային իրավունքի խախտման մասին օրենքներին, ինչպես նաև տիրապետելով դիզայնի, առաջխաղացման և գովազդի բոլոր մանրամասներին, պաշտոնապես հայտարարում ենք, որ մենք, իհարկե, տեղյակ ենք եղել պաստառի գոյությանը։ Պարզաբանում ենք, որ 1991 թվականի «Երեկոյան Երևան» թերթում տեղ գտած նկարազարդման/poster գաղափարը հանդիսացել է ոգեշնչման աղբյուր։ Այն իր մեջ ամփոփում է շղթաներից ազատման կոչի, և, իհարկե, «Այո՛»-ի ոգին։ «Գարուն»-ը տեղին է համարել օգտագործել պաստառի տառատեսակը, և մշակելով այն, վերածել է «Այո՛» արշավի լոգոտիպի։ Նշեմ, որ ՀՀ օրենսդրությունը հստակ տարբերակում է պաստառի և լոգոտիպի սահմանումը, ինչպես նաև հեղինակային իրավունքի խախտման կարգը։ «Գարուն»-ը որևէ մեկի հեղինակային իրավունքը չի՛ խախտել։
Հարգելով Նորայր Ենգիբարյանի, Ցոլակ Կանթեղ Ղարիբյանի, Ստեփան Նորոյանի աշխատանքը՝ մենք միանում ենք «Այո» շտաբի որոշմանը։ «Գարուն» գործակալության ստեղծած և մշակած լոգոտիպը կշարունակի մնալ «Այո՛» արշավի խորհրդանիշը, և մեր գաղափարը կծառայի իր նպատակին։
Շնորհակալ ենք բոլորին՝ արտահայտած հետաքրքրության, կարծիքների և սատարման համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր