Լրագրող Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էս ուր ենք հասել... Ուրեմն` այդ «Գարուն» գործակալությունը, որը պարզապես գողացել է 91-ի «Այո»-ի լոգոն, հայտարարություն է տարածել, որտեղ ասված է՝ «Գարուն» գործակալության ստեղծած և մշակած լոգոտիպը կշարունակի մնալ «Այո՛» արշավի խորհրդանիշը»... Պատկերացնո՞ւմ եք... Ոչ թե իշխող ուժն է ասում, որ ինքը շարունակելու է օգտագործել վիճահարույց լոգոն, այլ ինչ-որ գործակալություն պնդում է՝ թքած ամեն ինչի վրա, դուք իմ լոգոն եք օգտագործելու... Ու իշխող ուժը ձեն-ծպտուն չի հանում... Լավ, կներեք, բայց էս ուր ենք հասել... Երևի սա վերջն է...»: |