ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Տեղի է ունեցել էթիկական նորմերի կոպտագույն խախտում». Վահագն Թևոսյան
10:35, 27.02.2020 | mamul.am
3963 | 0

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Garoon»-ը որոշակի բացատրություն է փորձել տալ, թե ինչու ինքը չի խախտել օրենսդրությունը՝ միանգամայն հաստատելով, որ տեղյակ են եղել 1991թ. տարբերակին՝ ավելին, ոգեշնչվել են հենց դրանից:

Եթե ընդունենք, որ դիցուք ես օրենսդրություն չեմ խախտում, ապա նույնիսկ այդ դեպքում դա ինձ իրավունք չի տալիս որպես ոգեշնչման աղբյուր հղում անելով Բիթլերին՝ «Հեյ Ջուդն» իմ անունից փորձել սղացնել «Գրեմիի»: Հաշվի առնելով, որ տեղի է ունեցել առնվազն, իմ կարծիքով, էթիկական ընդունելի նորմերի կոպտագույն խախտում, ես կզարմանամ, եթե մարդիկ այսուհետև վստահություն ունենան գործակցելու այս ընկերության հետ: Այնուամենայնիվ, ես դեռ մեր փորձագետներին կխնդրեմ մանրամասն տեղեկանք տալ, թե արդյոք օրենքի կատարման հետ կապված ամեն բան նորմալ է:

Ինչ վերաբերում է բուն լոգոյին: Թույլ տվեք շատ սուբյեկտիվ անձնական կարծիք հայտնել: Կարծում եմ՝ լոգոյի ինչպիսին լինելու ընտրությունը քարոզարշավ անող կողմի ընտրությունն է: Այդ կողմն է շահագրռված իր քարոզարշավի նաև վիզուալ հաջողությամբ: Որտեղից է գալիս այդ պահանջը մասնագիտական ժյուրիի անհրաժեշտության մասին: Վստա՞հ եք, որ ճիշտ է, եթե մասնագիտական ժյուրին այնքան կողմնակալ լինի, որ ընտրի ԱՅՈ-ի հաջողությանը նպաստող լոգոտիպ: Ի վերջո, Հանրապետության կամ մայրաքաղաքի զինանշա՞ն է քննարկման առարկան, թե՞ պետական մրցանակի հավակնորդ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր