ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
Քննարկվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նախագիծը
10:50, 27.02.2020 | mamul.am
3020 | 0

Փետրվարի 27-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտակահ հանձնաժողովի նիստի օրակարգում ավելի քան 1 տասնյակ օրինագծեր են: Քննարկվում են ՀՀ քրեական օրենսգրքում, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին», «Բանկային գաղտնիքի մասին», «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու հարցերը:

Քրեական օրենսգրքում փոփոխությամբ առաջարկվում է քրեական պատիժ սահմանել բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար:

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով կարգավորվում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի հետ կապված հարաբերությունները, սահմանվում ուսումնասիրություն սկսելու հիմքերը, այն իրականացնելու իրավասու մարմինների շրջանակը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված այլ հարաբերություններ:

Նիստին կարող եք հետևել այստեղ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր