Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 493.10, EUR 536.59, RUB 6.66, GBP 612.97
+3 °C, +4 °C ... +14 °C Վաղը`+12 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Այս հանրաքվեով չի լուծվելու դատական համակարգի ճգնաժամը». Նորայր Նորիկյան
03:20, 28.02.2020

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անկախ հանրաքվեի արդյունքներից, ապրիլի 5-ից հետո Հայաստանում քաղաքական նոր իրավիճակ է ստեղծվելու: Իշխանությունը չունի 650.000 ձայնի խնդիր:
Խնդիրն այդ ձայներն ընտրական տեղամասերում օրինական կերպով արձանագրելու մեջ է:
Այլ կերպ ասած, որպեսզի մարդիկ հանրաքվեի օրը գնան ընտրական տեղամասեր և քվեարկեն, անհրաժեշտ է իրականացնել քարոզչական, տեխնիկական ու կազմակերպչական լուրջ աշխատանքներ:

Կամա թե ակամա հանրաքվեի արդյունքները դառնալու են գործող քաղաքական իշխանության իրական վարկանիշի ցուցիչը, և իշխանությունը հանրաքվեից հետո ինչ-որ առումով կաշկանդված է լինելու այլևս հղում կատարել 2018թ. դեկտեմբերին ստացած 70 տոկոս վստահության քվեին:

Սրանով հանդերձ, պետք է արձանագրել, որ, այնուամենայնիվ, այս հանրաքվեով նույնպես չի լուծվելու հանրային կառավարման, ինչպես նաև դատական համակարգի ճգնաժամը:

Իմ խորին համոզմամբ` Հայաստանի գործող կառավարման համակարգը կեղծ է, ուստի մեր երկրին որակապես նոր ու լեգետիմ Սահմանադրություն է պետք՝ ընդհուպ մինչև կառավարման համակագի փոփոխությամբ, քանի որ կյանքը ցույց տվեց, որ գործող խորհրդարարանական կառավարման համակարգն ստեղծել և կշարունակի սստեղծել բազմաթիվ խնդիրներ։
Այս իրավիճակում ունենք գերհզոր գործադիր իշխանություն, ձևական առումով մեծ լիազորություններ ունեցող, սական օբյեկտվորեն տարբեր պատճառներով քաղաքական նվազ ազդեցություն ունեցող Ազգային ժողով, անհասկանալի և ձևական իրավասություններով օժտված նախագահական ինստիտուտ և ամբողջությամբ ջախջախված ու հեղինակազրկված դատական համակարգ:

Կյանքն ապացուցեց, որ այս Սահմանադրությունը չի կարող ապահովել մեր պետության բնականոն զարգացումը, ավելին՝ այս սահմանադրությունը ոչ թե ճգնաժամեր հաղթահարող, այլ ճգնաժամեր ստեղծող սահմանադրություն է, ուստի օր առաջ պետք է ազատվել այս Սահմանադրությունից և կառուցել իրապես Արդար Հայաստան․․․»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր