ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ
10:40, 27.02.2020 | mamul.am
6946 | 0

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ տեղի է ունենում Դավիթ Սանասարյանի գործով դատական հերթական նիստը: Նախորդ նիստում դատարանը մերժել էր Դ. Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պաշտպանների միջնորդությունը: Մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանը ներկայացրել էր գործով անցնողների մեղադրականները:

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր