ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 2․800-ի․ վարակակիր է 82.137 մարդ
12:00, 27.02.2020 | mamul.am
5557 | 0

Չինաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 78․495-ի, ըստ SCMP-ի՝ վարակակիր է համարվում 82․137 մարդ, մահացել է 2․800 մարդ, հայտնել է ՉԺՀ առողջապահության հարցերով պետական կոմիտեն: Չինաստանում անցած մեկ օրվա ընթացքում մահացել է 29 մարդ։ Աշխարհի 29 երկրներում հաստատվել է վարակի 2918 և մահվան 459 դեպք:

Իտալիայում բռնկվելուց հետո հիվանդությունը սկսել է ավելի արագ տարածվել ամբողջ Եվրոպայում: Վարակը հաստատվել է Շվեյցարիայում, Ավստրիայում, Գերմանիայում և Իսպանիայում, որից հետո կորոնավիրուսի վարակի առաջին դեպքերը հայտարարվել են Հունաստանում, Վրաստանում, Ռումինիայում և Նորվեգիայում, ինչպես նաև Դանիայում և Էստոնիայում:
Իտալիայում, կորոնավիրուսի վարակի դեպքերի թիվը, փետրվարի 26-ի երեկոյի դրությամբ, ավելացել է՝ հասնելով 400-ի, մահացել է 12 մարդ։ Այս մասին հայտարարել է երկրի Քաղաքացիական պաշտպանության ղեկավար Անջելո Բորելին, հայտնում է CNN-ը: Նախօրեին Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Հեբրեյեսուսը հայտարարել է, որ Չինաստանում գրանցվել է նոր վարակների թվի կայուն նվազում: Չինաստանում COVID-19 համաճարակը հասել է գագաթնակետին և սկսել է նվազել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր