Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 498.43, EUR 548.22, RUB 6.40, GBP 608.88
+7 °C, +5 °C ... +12 °C Վաղը`+13 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Փոխնախարար Շավարշ Գրիգորյանը ձեռքը խփեց սեղանին». ստոմատոլոգների բողոքի ակցիան
11:30, 27.02.2020

«Կառուցողական ստոմատոլոգիա» ՀԿ աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: ՀԿ-ի ղեկավարը նշեց, որ փետրվարի 20-ին նամակ են ուղղել վարչապետին, իսկ վերջինը հանձնարարական է տվել Առողջապահության փոխնախարարին, որպեսզի հանդիպում ունենա իրենց հետ. «Հարցը վերաբերում էր

ստոմատոլոգիայի ոլորտի խնդիրներին: Առողջապահության փոխնախարար Շավարշ Գրիգորյանն էմոցիոնալ ազդեցության տակ, ձեռքը խփեց սեղանին, որից հետո մենք դադարեցրինք քննարկումը: Անհարգալից, ոչ կոռեկտ վերաբերմունք. այլևս ոչ մի հարցով չմոտեցանք»,- նշեց ՀԿ ղեկավարը՝ տեղեկացնելով, որ դարձյալ դիմել են կառավարությանը, և դիմումը կրկին մակագրվել է այդ նույն կառույցին, որի հետ համագործակցություն չի ստացվում:

«Ոչ մի հարցով համագործակցություն տեղի չի ունենում: Մենք այլևս չենք ուզում, որ այդ նամակը մակագրվի առողջապահության նախարարությանը, որտեղ անառողջ մթնոլորտ է: Նրանց հետ քննարկումը չի տանում բարեփոխումների: Մենք պահաջում ենք, որ համատեղ հանդիպում-քննարկում լինի, որպեսզի մեզ հուզող հարցերի մասով պարզաբանում ստանանք»,- ասացին ակցիայի մասնակիցները:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր