ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Պահանջում ենք ցույց տալ այն հիմնավորումները, որոնք բերել են այսպիսի որոշման». ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի աշխատակիցներ
12:05, 27.02.2020 | mamul.am
4064 | 0

ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի աշխատակիցները բողոքի ցույց են իրականացնում կառավարության դիմաց՝ դեմ արտահայտվելով Առողջապահության նախարարի՝ իրենց տնօրենի աշխատանքից հեռացման որոշմանը:

«Մեր պահանջը հետևյալն է՝ քննարկում կազմակերպել, որպեսզի մասնագետները կարողանան կարծիք հայտնել: Մենք ցանկանում ենք գալ մասնագիտական քննարկման և պահանջում ենք ցույց տալ այն հիմնավորումները, որոնք բերել են այսպիսի որոշման: Նաև ցանկանում ենք անձամբ մեր խնդիրը ներկայացնել վարչապետին, որովհետև մտավախություն ունենք, որ այն ճիշտ չի ներկայացվել»,- ասում էին ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի աշխատակիցները:

Հիշեցնենք, որ երեկ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն Արամ Հակոբյանը բերման էր ենթարկվել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը 2020թ. փետրվարի 25-ից ազատվել է աշխատանքից. կենտրոնը պետք է միանա Նորքի ինֆեկցիոն բժշկական կենտրոնին: Որոշման հետ աշխատակազմը համաձայն չէ:

ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի աշխատակիցների բողոքի ակցիան Տեսանյութը՝ Factor TV-ի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր