ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Անպատկերացնելի բաներ են տեղի ունենում». Վարդան Հարությունյան
05:20, 28.02.2020 | mamul.am
5649 | 0

Հասարակական գործիչ, իրավապաշտպան, հրապարակախոս Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անպատկերացնելի բաներ են տեղի ունենում Հայաստան աշխարհում։ ԱՅՈ-ի լոգոյի միցույթ է հայտարարվում։ Մարդիկ մասնակցում են մրցույթին։ Բացահայտվում է, որ հաղթող մասնակիցը գրագողություն է կատարել։ Գրագողին անարգանքի սյունին չեն գամում։ Ոչինչ։ Կարող է բարի են, թող չգամեն։ Բայց անպատկերացնելին այն է, որ մրցույթի համար նախատեսված մրցանակը բաժանվում է երեք մարդու միջև, ովքեր չեն մասնակցել հայտարարված մրցույթին։ Մասնակցելու ծրագիր ու միտք էլ չեն ունեցել։ Կարող է նույնիսկ ԱՅՈ-ի կողմնակից էլ չեն։ Պատկերացնո՞ւմ եք, մրցույթ, որտեղ հաղթող են ճանաչվում մրցույթին չմասնակցած մարդիկ։ Խեղճ մասնակիցներ։ Իսկ վերջերս մի հայտնի լրագրող ինձ հարցնում էր, թե ինչու ես չդիմեցի Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում ընդգրկվելու համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր